Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը Գերմանիայում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովում ընտրել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ։ Այդ մասին հայտնում է Արամ Ա.–ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` պարզաբանելով, որ այդ պաշտոնում նա ներկայացնելու է արևելյան ուղղափառ եկեղեցիները:

Արամ Ա.–ն երկու անգամ` 1991-1998 և 1998-2006թթ–ին եղել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական ու գործադիր վարչությունների ատենապետ։

Մեկնաբանելով իր ընտրությունն այդ պաշտոնում` Արամ Ա.–ն ասել է, որ առաջնորդվում է միջեկեղեցական շարժմանը նոր մղում տալու հեռանկարով։

Դիտումների քանակը: 3940
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին