«Արարատ»-ին պարտվելուց հետո Զոլտան Կովաչը հրաժարական է տվել

5830899C-BCF0-4C39-8A73-0938CEC34D9B

Հունգարական «Ֆեհերվար» ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ ակումբի սպորտային տնօրեն Զոլտան Կովաչը «Արարատ»-ի հետ խաղից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, որն էլ ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

«Հայաստանում կրած պարտությունից հետո ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել, ինչը ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ամենաարդար ու ազնիվ որոշումն էր»,- նշել է Կովաչը:

Հայտնի է, որ վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից:

Հիշեցնենք` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ»-ը ընդհանուր 3-1 հաշվով հաղթեց «Ֆեհերվարին»` դուրս թողնելով մրցաշարից:

Դիտումների քանակը: 4075
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին