Արցախցի մարզիկները մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել են ադրբեջանցիներին

FB_IMG_1625468399277

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Այդ մասին հաղորդում է Արցախի մարտարվեստների ասոցիացիան ֆեյսբուքյան էջը։

Տեղեկությունն իր էջում կիսվել է նաև ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանը` հավելելով, որ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամն էլ հաղթել։

Բացի այդ, մրցաշարին մասնակցող մեր հավաքականի ամենափոքր մասնակիցը՝ Արտյոմ Սարգսյանը փառահեղ երկու հաղթանակ տոնեց ադրբեջանցի մարզիկներ Ռիվազ Մոլլահեսանովի և Ալի Մասիդովի նկատմամբ։

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ հավաքականի անդամ արցախցի Էդգար Բաբայանը բացարձակ առավելությամբ հաղթում է Վրաստանը ներկայացնող մարզիկին, բայց քանի, որ վրացի մարզիկը մարզվում է Gocha Javakhia-ի մոտ որը նաև ֆեդերացիայի նախագահն է, նույն ինքը Gochan հաղթանակը տալիս է վրացի մարզիկին։

Հիշեցնենք, որ Հայաստանի մուայթայի հավաքականն Արցախի հավաքականի հետ միասին 20 մարզիկներով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հուլիսի 1-4-ը անցկացվող մուայթայի առաջնությանը։

Դիտումների քանակը: 4177
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին