Կիբեռանվտանգությունը ներկայիս պայմաններում դառնում է ազգային անվտանգության ամենակարևոր ոլորտներից մեկը, քանի որ այն կարող է երկրների կարևորագույն հանգույցների խաթարման պատճառ դառնալ։ Արցախի Հանրապետությունը ևս հանդիսանում է կիբեռհարձակումների թիրախ, որոնք հիմնականում իրականացվում է Ադրբեջանի հաքերային խմբավորումների կողմից։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որ հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն:
Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:
Թողնել պատասխան