«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները, Ասկերանի ակտիվ հասարակությունն Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում ակցիա են իրականացրել։ Այդ մասին հայտնում է ԱՀ Ասկերանի շրջվարչակազմի Բերդ պաշտոնաթերթը։
Ակցիայի մասնակիցները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը:
«Արցախցիները գտնում են, որ ստեղծված շրջափակման պայմաններում պետք է դիմել ցանկացած քայլի՝ թույլ չտալու համար Ադրբեջանի հետ ինտեգրացիան։
Այո՛, արցախցու ինքնորոշման իրավունքը վաճառվել չի կարող: Արցախցու ոգին ամուր է, կամքը՝ անկոտրում: Մենք միաբռունցք ենք և վճռական…»,- հավելում է աղբյուրը։
Թողնել պատասխան