Արդեն երկրորդ օրն է թշնամին GPS-ով Խրամորթի մատույցներում բարձրախոսներով բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։ Այդ մասին հակտնում է Արցախի հանրային հեռուստատեսեւթյան խմբագիր-հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը։
«Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը….
Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը…
Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝ դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս…
Պատկերացրի՞ք…»- նշել է Բարխուդարյանը` ահազանգելով այն մարդկանց անտարբերությանը, ովքեր կողմ են որ բնակչությունը չտեսնի վատը և մտածում են, որ անհրաժեշտ է լռել ու թույլ տալ աշխատեն։
Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից ընդամենը 6 կմ հեռավորության վրա է, իսկ Ստեփանակերտից՝ 21 կմ։
Բարխուզարկանը տեղեկացնում է, որ շաբաթվա սկզբին իրենց նկարահանող խումբը Խրամորթում տարհանված ընտանիքների մասին տեսանյութ էր նկարում և ամբողջ օրը երկնքում ԱԹՍ-ներ էին պտտվում։
Թողնել պատասխան