ՊՈԱԿ-ի տնօրենը մեղադրվում է 26 միլիոն դրամից ավել գումարի հափշտակությունում

Գումար

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենը 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով նրանց ձևակերպել է ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում։ Այդ մասի հաղորդուն են Արցախի Հանրապետության դատախազությունից` հավելելով, որ չնայած վերջիններս աշխատանքի չեն հաճախել, բայց կազմակերպության միջոցներից ստացել են 19 762 000 դրամ։ Հափշտակումը բացահայտվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ արդյունքում։

Նույն կազմակերպության տնօրենը մեկ անձի կես դրույքով աշխատանքի է ընդունել, իսկ մինչ այդ մեկ այլ անձի կեղծ ձևակերպումով 1 դրույքով է աշխատանքի ընդունել։ Տնօրենը կես դրույքով աշխատանքի ընդունված անձին տրամադրել է 1 դրույքով կեղծ ձևակերպման քարտն աշխատավարձ ստանալու համար, իսկ նրա` կես դրույքի համար նախատեսված գումարն ինքն է յուրացրել։ Այդպիսով, ՊՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է մոտ 4.5 մլն դրամ:

Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը հափշտակել 839 447 դրամ գումար:

Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական կազմակերպության փոխանցած 1.5 մլն դրամը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին (իբրև թե գնել է ապրանքը), բայց կանխիկացրել ու հափշտակել է 1.5 մլն դրամ գումարը:

ԱՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՊՈԱԿ-ի տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով):

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Դիտումների քանակը: 4305
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին