Արցախցու գույքը բռնագանձում են

IMG-20211228-WA0000

Արցախի կառավարության, մասնավորապես Արայիկ Հարությունյանի արհեստական խոստովանությունները հօդս են ցնդում։ Հիմնադրամի կողմից քաղաքացիների վարկերի փոխհատուցման մասին ծրագրերը դեռևս օդից են կախված։ Մարտակերտ քաղաքի բնակիչ, պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ Աշոտ Հայրապետյանը չօգտվեց ո՛չ վարկը զրոյացնելու ծրագրից, ո՛չ փոխհատուցում ստացավ, չնայած որ այս պատերազմում բավականին մեծ վնասներ կրեց, հրետակոծության պատճառով իրեն պատկանող ավտոլվացման կետը ևս վնասվեց։ Չլինելով Արայիկ Հարությունյանի համախոհներից, երբևիցե չի օգտվել ոչ մի պետական ծրագրից։ Պատերազմի օրերին ավտոլվացման կետը անվճար սպասարկել է շրջանին, հաճախ ծառայել է որպես թաքստոց։ Մինչ պատերազմը սեփականատերը գրավադրել է ավտոլվացման կետը, սակայն ամիսներ հետո, հայտնվելով ծանր իրավիճակում, չի կարողացել մարել վարկը (ՌԴ-ում բուժում էր ստանում, հոգում սգալով քրոջ ամուսնու զոհվելու փաստը)։ Նախկինում մեծ հնարավորությունների տեր եղած արցախցին կառավարության անուշադրության պատճառով արտագաղթում է: Արայիկ Հարությունյանի փուչ խոստումները շարքային քաղաքացուն հասու չեն, իսկ նրան պատկանող գույքը, որը եկամտի աղբյուր է, հարկադրանքի տակ է։ Զրուցակիցս նշեց, որ բանկը ժամանակ է տվել մինչև հունվար ամիսը մարել պարտքը, հակառակ դեպքում գույքը կբռնագանձվի։ Թշնամու հետ կռիվ տվող մարդը այսօր Արցախում ապրելու հեռանկար չունի, քանի որ օրենքը շարքային քաղաքացու համար չէ։ Այո՛, Արցախը հայաթափել են, իր հողին ամուր կառչած արցախցուն հասարակությունից առանձնացրել, անուշադրության մատնել։ Կառավարությունը պե՛տք է քայլեր ձեռնարկի, վերաբնակեցման նոր ծրագրեր մշակի, շենացնի երկիրը։ Հորդորում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, լրագրողներին, որպեսզի միասնաբար պայքարենք և թույլ չտանք քաղաքացուց գույքը բռնագանձեն։ Կոչ եմ անում ԱՀ պետական նախարարին, ՄԻՊ-ին, Նախագահի աշխատակազմին, որպեսզի օգնեն քաղաքացուն, փոխանակ ցույց տալու արտագաղթի ճամփան։ Վերանայե՛ք օրենքն ու դադարեցրե՛ք մի կտոր հողում ապրող մարդկանցից գույքի բռնագանձումը։

Հեղինակ` Կարեն Շիրինյան

Դիտումների քանակը: 6648
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

4 պատասխան “Արցախցու գույքը բռնագանձում են”-ին

  1. 1

    Լրիվությամբ շինծու նյութ է, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես «վարկատու/գրավառու» Բանկի աշխատակից, ով տեղյակ է թե նախապատմությունից, և թե ընթացքից:

    • Marat Yeganyan
      2

      Աշոտի կողմից տրամադրվել է իր տեսակետը ապացուցող փաստաթուղթ:
      Այս փաստաթուղթը ձեր բանկն է տրամադրել?
      Բանկի փաստաթուղոը

  2. *Աշոտ Հայրապետյան
    3

    Կարողա ծեր տված դակումենտանել հրաժարվեք🤣🤣🤣

  3. Աշոտ Հայրապետյան
    4

    Есел асумем шинцун дзер горцелавочне.хулигани мекы ашкакапуцунов минчев ербек мер фохеров ереха паhелу?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին