Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կազմակերպած համաժողովին

FB_IMG_1664108239061

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։

«Մենք պետք է շատ ազնիվ և համարձակ լինենք, որպեսզի տեսնենք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայան պետք է շատ ավելի համարձակ, ազնիվ և համբերատար լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները»,- ելույթում ընդգծել է Բաբայանը։

Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կազմակերպած համաժողովին

Խոսելով պետականաշինության ոլորտում հետագա անելիքների մասին՝ նախարար Բաբայանը նշել է, որ իրավունք չունենք թևաթափ լինել ու մոռանալ մեր պատմությունն ու զոհերին. պետք է ոտքի կանգնենք և շարունակենք պայքարը հանուն մեր անցյալի և ապագայի։

«Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը։ Այս իրավիճակում Արցախի փրկությունը պետք է դառնա Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։ Արցախակենտրոնությունը պետք է լինի համայն հայության համար առաջնահերթություն»,-նշել է ԱԳ նախարարը, հավելելով, որ կան Արցախը փրկելու, ժողովրդի ինքնավստահությունը վերականգնելու և արժանապատիվ ապագա ապահովելու բոլոր հնարավորությունները։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Հայ Դատի Արևմտյան շրջանի հանձնախմբին, ղեկավար Նորա Հովսեփյանին՝ միջոցառման կազմակերպման համար՝ շեշտելով, որ Հայ Դատը կարևոր դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման գործում։

Համաժողովին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Դիտումների քանակը: 4023
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին