Արցախի ականազերծման համար Մեծ Բրիտանիան կես միլիոն ֆունտ է հատկացրել

25645455

Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ է փոխանցել որպես օգնություն ԼՂ վերջին զինված հակամարտության գոտում տարածքներն ականազերծելու համար։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ–ի զարգացման ծրագրին փոխանցված միջոցները կօգնեն ականազերծման և ականների հայտնաբերման մասնագետների ուսուցման հարցում։

Եվրոպայի և Ամերիկայի գործերով Մեծ Բրիտանիայի պետական նախարար Վենդի Մորթոնի խոսքով` բրիտանական նվիրաբերությունը կուղղվի ՄԱԿ–ի փորձն օգտագործելուն և քաղաքացիական բնակչության համար ուսուցման և ականազերծման հարցում տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով վտանգի նվազեցմանը։

Դիտումների քանակը: 4050
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին