Արցախում տեղակայված դիրքերից մեկի մոտակայքում 23-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այդ մասին հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2,5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Թողնել պատասխան