Արցախի և ՀՀ ընդիմադիր ուժերը հանդիպել են

ՀՀ֊ԱՀ

«Դիմադրություն» շարժման անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և սփյուռքում` շարժման ընդլայնման ուղղությամբ»,– գրել է Սաղաթելյանը։

Դիտումների քանակը: 3928
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին