Արցախի Հանրապետություն մուտքը դյուրացվել է

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ, ինչի հիման վրա էլ ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է որոշումներ: Համաձայն առաջին որոշման ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է, քանի որ ԱՀ մուտք գործելու համար պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ թեստի առկայությունը:

Որոշման համաձայն մինչև 6 տարեկան երեխաների համար թեստավորման պարտադիր պահանջը բացառվում է: Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է նաև, որ ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են: ԱՀ քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններիը մնացել են անփոփոխ: Այսինքն՝ հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը: նփոփոխ է մնացել նաև ԱՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարի չափը՝ 7000 դրամ, որը կշարունակվի սուբսիդավորվել կառավարության կողմից:

Հաջորդ որոշման համաձայն բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն: Արցախի Տեղեկատվական շտաբը հիշեցնում է նաև, որ վերանայվել է փակ տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն:

Դիտումների քանակը: 4532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan