Արցախում հասատվել է ևս 4 կորոնավիրուսային վարակ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի դրությամբ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 38 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 17-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են և 2-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 14 քաղաքացի:

Դիտումների քանակը: 4765
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan