Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ:
Այդ մասին հայտնում է Էնթոնի Բլինքենն իր Թվիթերյան միկրոբլոգոից ընդգծելով, որ նշվել է հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:
Հիշեղնենք, որ երեկ` մայիսի 16-ին, Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այդ մասին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ ուղղությամբ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:
Թողնել պատասխան