Արցախի կարգավիճակի ճանաչումը կարող է դառնալ ելք իրավիճակից․ Նիկոլ Փաշինյան

ZDF հեռուստաալիք

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է ստեղծված իրավիճակին ու կատարել որոշ հայտարարություններ։ Որպես իրավիճակի լուծման ելք Փաշինյանը հայտարարել է, որ․

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք»:

Նկարագրելով Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը Փաշինյանը ընդգծել է, որ․

«Գիտե՞ք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն, ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն», — ու շարունակելով. — «Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը»:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան. — «Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ»:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմիսի պատրաստակամություն է հայտնել, բայց հարցականի տակ է դրել՝ արդյոք այդ պատրաստակամությունը փոխադարձ է ու նշում, որ․

«Կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի: Ադրբեջանը պատրաստ չէ: Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո»:

Դիտումների քանակը: 4395
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին