Արցախի խանութներում առկա են շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն. ԱՀ ԳԳԱՀ

Պարենային

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից

Հիմնադրամից տեղեկացնում են, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։

️Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։

Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

Հիմնադրամից հորդորում են` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։

Դիտումների քանակը: 4143
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին