Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում

1440x810_cmsv2_3bb9146a-7bf0-507b-8a23-cd9e4c9cad6c-5381682

Կաննի կինոփառատոնում կայացավ Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմի ցուցադրությունը։ Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմը Կաննի կինոփառատոնը հաստատել էր դեռ անցյալ տարի։

Սա 9 ֆիլմերից մեկն է, որ փառատոնին է ներկայացրել Ֆրանսիայի Անկախ կինոյի առաջխաղացման ասոցիացիան, և որը հաստատել է փառատոնի կազմկոմիտեն: Ցուցադրությունը կայացավ Կաննի «Օլիմպիա» կինոթատրոնում։

«Այս տարին նախորդ տարիների նման չէր մեզ համար, ովքեր հայկական ազգանուն են կրում։ Ֆիլմը նկարահանվել է համավարակի թեժ պահին և մի հողի մասին է, որը հետագայում տուժեց պատերազմից։ Սա ֆիլմ է մնացած աշխարհից կտրված վայրերի մասին, որոնք ես տեսել եմ»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Պրոդյուսեր Ժյուլի Փարադյանն էլ նշեց` շատ կարևոր է, որ այս ֆիլմն ուշադրություն է հրավիրելու և ցուցադրվում է այսքան նշանակալից փառատոնում։

«Կարևոր է այս ֆիլմի ուղերձը՝ ինչպես է փոքր երկիրն իրեն բացում աշխարհի առաջ, և թե ինչպես է ռեժիսորն ուզում այդ մեծ նպատակը ցույց տալ փոքր բանի միջոցով»,-ավելացրեց Փարադյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին պլանավորում են ֆիլմն «Օսկարի» ներկայացնել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

«Երբ քամին հանդարտվի» ֆիլմը Ֆրանսիայի, Բելգիայի և Հայաստանի (ի դեմս Ազգային կինոկենտրոնի) համատեղ արտադրությունն է։

Հիշեցնենք, որ 2020թ․-ին Կաննի 73-րդ Կաննի 73-րդ փառատոնը չկայացավ համավարակի պատճառով, բայց ընտրված ֆիլմերի ցուցակը հրապարակվեց։

Նախորդ տարվա նոյեմբերին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը բացեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, իսկ մայիսի 26-ին վարձույթի դուրս եկավ Ֆրանսիայում։

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը մեկնում է Ստեփանակերտ՝ տեղում օդանավակայանի բացման հնարավորություններն ուսումնասիրելու, և ծանոթանում է տեղի մարդկանց առօրյային:

Դիտումների քանակը: 4346
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին