Արցախի մասին ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի մեջ

102747177_10158392859288501_1813878269510942720_n

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

“Սա աննախադեպ իրադարձություն է և՛ անկախության շրջանում հայկական կինոարտադրանքի միջազգայնացման, և՛ ազգային կինեմատոգրաֆի միջազգային դիրքավորման ու վարկանիշի տեսանկյունից։

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят

Ֆիլմը օդանավակայանների աուդիտոր Ալենի մասին է, ով ժամանում է Արցախի նորակառույց օդանավակայան և բացահայտում մի նոր երկիր: Ֆիլմը, ուղղակի թե անուղղակի, նպաստելու է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

На изображении может находиться: 3 человека

«Երբ որ քամին հանդարտվի» Ֆիլմը համատեղ արտադրություն է Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի: Կինոնախագիծը աջակցություն է ստացել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC), Eurimages, Wallonie-Bruxelles, Région Nouvelle-Aquitaine, Hubert Bals Fund, Région Occitanie, Procirep հիմնադրամների կողմից”,- գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում:

Դիտումների քանակը: 4679
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին