Գողացել են «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանները

98475789_10158342054438501_9020846302870634496_o

«Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանները գողացել են։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։

“Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն”,- գրել է նախարարը:

Դիտումների քանակը: 4630
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին