Արցախի ՄԵՀԶ նախարարությունը հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի աճի հետ կապված

coronavirus-2

Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշվում է․

“Տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ վարակի Արցախի Հանրապետություն ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով կոչ ենք անում՝

1․Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Արցախում գործող զբոսաշրջային ընկերություններին ժամանակավորապես զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն` բացառությամբ խիստ անհրաժեշտության դեպքերի,

2․Ներկայումս Իտալիայում, Ճապոնիայում և Կորեայում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դեսպանությունների հետ՝ փոխանցելով այցելության ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները,

3․Հետևել նշված երկրներում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակով զբաղվող համապատասխան մարմինների ցուցումներին,

4․Խուսափել նշված երկրներում վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց, ամասնավորապես, Իտալիայում կարանտինային գոտում գտնվում Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքները, և, ընդհանրապես Իտալիայի հյուսիսային շրջաններ, Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, իսկ Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգներ:

Կոնտակտային տվյալներ՝
Արցախի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական բաժին
Հեռ․՝ (+374 47) 94 14 18
Էլ․ հասցե՝ consular[@]mfa.nkr.am

Իտալիայում ՀՀ դեսպանություն
ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ.՝ 06 3296638
Էլ․ հասցե՝ info[@]ambasciataarmena.it

Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանություն
#230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,
Minato-ku, Tokyo 107-0052, Japan
Հեռ.՝ 03-6277-7453
Էլ․ հասցե՝ armembjapan[@]mfa.am”։

Դիտումների քանակը: 4644
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին