Արցախի ՊԲ-ն հաղորդում է 2 զոհի ու 14 վիրավորի մասին

Ադրբեջանական ստորաբաժանումների կրակոցների հետևանքով 2 պայմանագրային զինծառայողներ են զոհվել։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության մամուլի ծառայությունը։

«Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք: Այդ մասին հայտնել են նախագահի գրասենյակից:

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են կատարել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Դիտումների քանակը: 4067
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին