Արցախի պետական դրոշն կրկին իջեցվել է Ամարասի վանքից

amaras-1

Ամարասի վանքի վրայից կրկին հանվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը։

«Այսօր բարձրաստիճան ռուս սպա է եկել գյուղ, խնդրել, հետո արդեն կոշտ կերպով ասել, որ Ամարասի վանքի վրայից հանենք Արցախի Հանրապետության պետական դրոշը. այդպես էլ արել ենք։ Այս պահին վանքի վրա ոչ մի դրոշ չկա՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի Հանրապետության», — փոխանցում է Aysor.am-ը հղում կատարելով  Արցախի Հանրապետության Մաճկալաշեն համայնքի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանին։

Աղբյուրը փոխանցում է, որ ռուս խաղաղապահներն ավելի վաղ տեղեկացրել են, որ մաճկալաշենցիները վանքի վրա կարող են ՀՀ պետական դրոշն ամրացնել, սակայն այսօր արդեն պնդել են, որ վանքի վրա խաչ կա, և այդքանը բավական է։

«Դրոշ երևի չի էլ լինելու։ Ռուս սպան ասել է, որ այլևս չդնենք, հակառակ դեպքում վանքի տարածքում մարտական հերթապահություն կսահմանեն, որպեսզի թույլ չտան։ Մենք հասկացել ենք նրանց», — փոխանցել է  Ալեքսանյանը Aysor.am-ի թղթակցին։

Հարցին՝ փորձել են արդյոք ադրբեջանցիները կրկին առաջանալ Ամարասի վանքի ուղղությամբ, ինչպես արել էին օրեր առաջ, Լեռնիկ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ վանքի վրա Արցախի պետական դրոշն ամրացվելել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Օրերս այն հանվել էր, բայց երեկ՝ սեպտեմբերի 24-ին, կրկին ամրացվել։

Բացի այդ Գորիս-Կապան մայրուղու վրա տեղակայված ադրբեջանական ոստիկանները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ սվինով պոկել են միկրոավտոբուսին կպցրած խորհրդանիշերը, մասնավորապես` Արցախի Հանրապետության դրոշը։

Դիտումների քանակը: 4567
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին