Արցախից բռնի տեղահանված 2 ընտանիք Գորիսում բնակարան են ստացել

Բնակարան

Ամանորին ընդառաջ Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիք Գորիսում նորակառույց բնակարաններ ստացան: Նորակառույց բնակարանների բանալիները հանձնել է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նոր բնակարանները նաև ամբողջովին կահավորված են անհրաժեշտ իրերով, կենցաղային տեխնիկայով: Ընտանիքներից մեկն ունի 5 անչափահաս երեխաներ, երկրորդ ընտանիքը 4 հոգուց է բաղկացած: Գորիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների աջակցությամբ երկու ամիս առաջ մեկնարկել էին բնակարանների վերակառուցման աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայ երիտասարդներ Գարեն Բաբախանն ու Զարեհ Թումանյանը այցելել են Գորիս, գնել անհրաժեշտ շինանյութը և անձամբ մասնակցել շինաշխատանքներին:

Նախաձեռնությանը օժանդակել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը: Բնակարանների վերակառուցման աշխատանքներն ամբողջովին իրականացվել են Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ի միջոցով: Ներկերի տրամադրման հարցում օժանդակել է Հայաս Ֆինլանդիա ընկերության հիմնադիր Աբգար Մարգարյանը: Իսկ բնակարանների ամբողջ կահավորման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Ռուբեն Հարությունյանի, Սերգեյ Սարկիսովի և Արման Ղուկասյանի աջակցությամբ: Գորիս համայնքի ղեկավարը ընտանիքներին հանձնելով բանալիները՝ նշել է, որ ընդամենը 15 օրից ևս մեկ բնակարանաշինության խոշոր ծրագիր է մեկնարկելու, այս անգամ 19 ընտանիքների համար: Հաջորդ տարի Գորիս համայնքում պլանավորում է 100 ընտանիքի համար նոր բնակարաններ կառուցել, ինչպես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, այնպես էլ տեղացիների համար:

Դիտումների քանակը: 4537
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին