Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները

ՆԳՆ

Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։ Այդ մասին «Ազատություն» լրատվական գործակալությանը հայտնել է Արցախի Հանրապետության ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», — տեղեկացրել է Թադևոսյանը։

Նշվում է նաև, որ բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։

Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում է։ Փրկարարները Հայաստան են տեղափոխել նաև ծառայության տեխնիկան, հրշեջ մեքենաները։

Հավելենք, որ այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ։ 

Դիտումների քանակը: 4107
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին