Ադրբեջանցիները կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանցիները Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Հերհեր գյուղի խաղաղ բնակչի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակել տրակտորի ուղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է և տեղեկացնում է, որ տուժածներ չկան։

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Դիտումների քանակը: 3892
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին