Արցախում ևս 1 նոր կորոնավիրուսային վարակի դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 17-ին թեստավորված 11 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 7 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախում սպասում են 1 քաղաքացու հետազոտության արդյունքներին:

Դիտումների քանակը: 4928
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին