Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:
Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ:
Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 78 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 5-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 7-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ և 6-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 54 քաղաքացի:
Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:
Թողնել պատասխան