Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր

104023514_2966839203352220_4309341935723505642_o

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։

Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Դիտումների քանակը: 4619
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին