Արցախում ևս 4 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են:

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից ութն արդեն ապաքինվել են:

Դիտումների քանակը: 4574
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին