Արցախում հասատվել է ևս 3 կորոնավիրուսային վարակ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 43 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 19-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 3-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները և 2-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 14 քաղաքացի:

Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Դիտումների քանակը: 4427
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan