Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք:
Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում ապաքինվել են 133 քաղաքացի:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն:
Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:
Թողնել պատասխան