Արցախում հուլիսի 17-ի դրությամբ 7 նոր կորոնավիրուսային վարակ է գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում

 հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք:  2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք:

Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում ապաքինվել են 133 քաղաքացի:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4479
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին