Արցախում հուլիսի 25-ի դրությամբ ևս 10 նոր կորոնավիրուսային վարակ է գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում

 հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտամիքի անդամներ : 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 203 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 82-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 25-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 6-ը Մարտակերտ քաղաքի բնակիչ,  10-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ, 1 Մարտունի քաղաքի բնակիչ, 3-ը Շուշիի շրջանի բնակիչներ, 4-ը Շուշի քաղաքի բնակիչ, 3-ը Ասկերան քաղաքի բնակիչներ, 1 -ը Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչներ և 7-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 148 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan