Արցախում հունվարի 26-ի դրությամբ գրանցվել է 21 նոր կորոնավիրուսային վարակի դեպք

Հունվարի 25-ին կատարված 36 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է ԱՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

Առ այսօր Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 2306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 017 թեստավորում:

 

[ԱՀ առողջապահության նախարարություն]

Դիտումների քանակը: 4264
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին