Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 10-ի

Ինչպես արդեն նշել ենք մայիսի 6-ին մեր խմբագրության ներկայացուցչին Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում հայտնեցին, որ նոր կորոնավիրուսի դեպք է արձանագրվել: Սակայն պաշտոնական տեղեկատուները /ԱՀ առողջապահության նախարարությունը, Արցախի տեղեկատվական շտաբը/, հղում կատարելով, որ չկա պաշտոնական հայտարարություն, փորձում էին հերքել այդ փաստը:
Եվ այսօր, մայիսի 7-ին, տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց առ այն, որ համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հայտարարության, նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:

Պարզվում է, որ խմբագրությանը հայտնի դարձաձ մեկ դեպքից բացի, կար նաև երկրորդ քաղաքացու մոտ հաստատված COVID-19 նոր կորոնավիրուսի վարակի դեպք:
Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:
Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Դիտումների քանակը: 5446
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan