Մահացել է ևս 2 անձ: Մայիսի 7-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 102-ով` հասնելով 2884-ի

death corona2

Մայիսի 7-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 102-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2884-ի:

Մահացել է ևս 2 անձ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 6-ին ապաքինվողների քանակը 50-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 42 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն վերջի օրերին մայիսի 6-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտում չեն ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 8 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 6 քաղաքացի: Եվս մեկ դեպքի մասին տեղեկություններ են հայտնել Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում, սակայն տեղեկատվական շտաբը դեռևս չի հայտնել դրա մասին ոչինչ:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4865
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan