Արցախում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է 6 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:

Ահ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6

 քաղաքացու մոտ:
Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 287 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 138-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 25-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 13-ը Մարտակերտ քաղաքի բնակիչ,  10-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ, 4 Մարտունի քաղաքի բնակիչ, 3-ը Շուշիի շրջանի բնակիչներ, 4-ը Շուշի քաղաքի բնակիչ, 4-ը Ասկերան քաղաքի բնակիչներ, 12 -ը Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչներ, 3-ը Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչներ, 1-ը Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ, 1-ը Ճարտար քաղաքի բնակիչ, 1-ը Բերձոր քաղաքի բնակիչ և 8-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 252 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 5964
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan