Արցախում սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է 1 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր

 դեպք:
Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 3 քաղաքացի:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 288 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 139-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 25-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 13-ը Մարտակերտ քաղաքի բնակիչ,  10-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ, 4 Մարտունի քաղաքի բնակիչ, 3-ը Շուշիի շրջանի բնակիչներ, 4-ը Շուշի քաղաքի բնակիչ, 4-ը Ասկերան քաղաքի բնակիչներ, 12 -ը Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչներ, 3-ը Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչներ, 1-ը Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ, 1-ը Ճարտար քաղաքի բնակիչ, 1-ը Բերձոր քաղաքի բնակիչ և 8-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 265 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 6063
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan