Տնային օղուց թունավորման հետևանքով մահացել է տասնմեկ անձ

286

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմավիրում տնային օղուց թունավորման հետևանքով մահացել է տասնմեկ քաղաքացի։ Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը, ով անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված է։ Քննիչները հայտնաբերել են տեխնիկական սպիրտ, որը գնորդներին վաճառել են սովորական օղու փոխարեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել սուր թունավորման մասին և ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։
Ըստ նախնական տեղեկատվության՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, իսկ Ռուբիկ Զ.-ն, Անուշավան Գ.-ն, Կարեն Գ.-ն, Մաթևոս Ս.-ն, Ստեփան Գ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր։
Ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ են հոսպիտալացվել նաև Հրանտ Հ.-ն (ծնված 1961 թ․), Ժորա Պ․-ն (ծնված 1961 թ․), Վարուժան Մ․-ն (ծնված 1990 թ․), Նադեժդա Պ․-ն (ծնված 1958 թ․) և Համազասպ Պ․-ն (ծնված 1951 թ.), ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԱՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ 11 զոհերից մեկի մահվան պատճառը այլ է եղել։

Դիտումների քանակը: 4480
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին