Արցախում սեպտեմբերի 24-ի դրությամբ գրանցվել է 9 նոր կորոնավիրուսային վարակի դեպք:

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 9 նոր դեպք

: Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 2 քաղաքացի:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 394 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 208-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 25-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 14-ը Մարտակերտ քաղաքի բնակիչ,  10-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ, 5-ը Մարտունի քաղաքի բնակիչ, 3-ը Շուշիի շրջանի բնակիչներ, 7-ը Շուշի քաղաքի բնակիչ, 4-ը Ասկերան քաղաքի բնակիչներ, 12 -ը Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակիչներ, 3-ը Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչներ, 1-ը Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ, 1-ը Ճարտար քաղաքի բնակիչ, 1-ը Բերձոր քաղաքի բնակիչ, 9-ը  Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի բնակիչներ, 3-ը Իվանյան համայնքից, 1-ը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1-ըԱսկերա նի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ, 2-ը Մարտու նու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ, 2-ը Մարտունու շրջանի Սոս բնակիչ, 1-ը Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, 1-ը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչ և 19-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 329 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 9058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին