Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 27 վարակակիր

Արցախում փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է ԱՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից 479-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- գրված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հորդորում է նաև շարունակել պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցառումները:

Դիտումների քանակը: 4152
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին