Արցախում ընտրությունները կկայանան ընտրակեղծիքների լայն կիրառմամբ

Լևոն Մնացականյան

Վերջին ժամանակները լայն քննարկումների է արժանացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնելու է 33 միլիոն 680 հազար դրամ:

Այդ հայտարարությունը բավականին սուր քննադատության արժանացավ նամանավանդ արցախյան իշխանավորների «վկաների» կողմից, ինչը ըստ էության հակատրամաբանական էր, քանի որ մինչ այդ ցանկացած մակարդակի ընտրություններում դիտորդների քանակի աճն Արցախի իշխանությունների կողմից դիտարկվում էր որպես դրական երևույթ: Սակայն այս անգամ տեղի ունեցավ հակառակը:

Իհարկե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր այն մասին, որ ընտրությունների օրը Արցախ են ժամանում տարբեր պետություններից բավականին մեծ քանակությամբ դիտորդներ: Սակայն, այդ դիտորդության առաքելությունը հիմնականում սահմանափակվում է ընտրությունների անցկացման օրով և ոչ մի էական խախտում չէր հայտնաբերվում: Այնուամենայնիվ բոլոր արցախցիները գիտակցում են, որ ընտրական գործընթացը միշտ կայանում էր անհավասար պայմաններում, վարչական ահռելի ռեսուրսի կիրառմամբ, ինչպես նաև ընտրակեղծիքների առկայության մասին պարբերաբար հաղորդվող տեղեկություններով: Այդ իսկ պատճառով հենց այստեղ էլ անհրաժեշտ է փնտրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ որոշման պատճառը: Հատկացնելով գումար դիտորդությունն իրականացնող կազմակերպություններին, նամանավանդ հիմնելով գրասենյակ, ըստ էության ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում կանխել այդ բացասական երևույթները:

ՀՀ կառավարության նման որոշումը հանդիսանում է բավականին հիմնավորված և տրամաբանական, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ առկա տեղեկությունների վերլուծության համաձայն՝ սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունները կկայանան արդեն ավանդույթ դարձած ընտրակեղծիքների լայն կիրառմամբ: Եվ հենց դրանով էլ պայմանավորված է արցախյան իշխանավորների «վկաների» բուռն քննադատությունը:

Դիտումների քանակը: 11460
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan