Արցախը հարկադրված կլինի համապատասխան քայլերի դիմել. Սամվել Շահրամանյան

ԱԽ

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի։ Այդ մասին նշվում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։

«Նախագահ Շահրամանյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»,- նշում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4059
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին