Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլիում» տեղի ունեցած մենամարտում նվաճել է Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ նոկաուտի ենթարկելով մինչ այդ պարտություն չտեսած օլիմպիական չեմպիոն բրիտանացի Ջոշ Քելլիին: Ավանեսյանը երրորդ անգամ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի գոտին, որը 2019 թվականի մարտին նվաճեց 9-րդ ռաունդում իսպանացի Կևին Լեհարագայի նկատմամբ տեխնիկական նոկաուտով տարած հաղթանակի շնորհիվ:
Դավիթ Ավանեսյանն իր հաղթանակին հասավ պայքարի վեցերորդ ռաունդում՝ Քելլին երկու անգամ ենթարկելով նոկդաունի: Բրիտանացի բռնցքամարտիկի մարզիչները երկրորդ ընկնելուց հետո որոշել են, որ Քելլիին չի կարող շարունակել մարտը և դադարեցրել են այն: 31- ամյա մարտիկը հաղթել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 27-րդ մենամարտը (15-րդ նոկաուտով), երեք պարտությամբ և մեկ ոչ-ոքիով:
Խաղի ավարտին պատասխանելով լրագրողների հարցին Ավանեսյաննը նշել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի հերոսներին՝ շեշտարելով, որ Արցախը կա ու կլինի։
Թողնել պատասխան