Ալիևն ու Էրդողանը կայցելեն Շուշի

Շուշի

Շուշիյում ադրբեջանական կողմը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում։ Հայտնի է, որ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի ֆինանսավորմամբ նախատեսվում է կառուցել դպրոց։ Հիմնաքարը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը։

Համաձայն հաղորդագրության նախագծի ճարտարապետ, Թուրքիայի Իսպարտա քաղաքի նախկին քաղաքապետ և ժողովրդական կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելի խորհրդական Յուսուֆ Զիա Գյունայդընը, կուսակցության փոխնախագահ Մևլյութ Քարայան և «Երկրի Օջախներ» կրթության և մշակույթի հիմնադրամի ղեկավար Ահմեդ Յիգիտ Յըլդըրըմը վերադարձել են Ադրբեջան:

Յու. Զ. Գյունայդինը խոսելով նախագծի մասին նշեց, որ դպրոցի կառուցվելու վայրը դեռ որոշված չէ։ Սակայն հիշեցրեց, որ Ալիևը խոստացել է դպրոցի համար քաղաքի ամենագեղեցիկ հատվածում տեղ հատկացնել։

Աշխատանքները պլանավորում են սկսել դեպի Շուշի տանող ճանապարի կառուցումից հետո։ Ըստ վերջինիս դա կլինի գարնան սկզբին։

Ալիևն ու Էրդողանը կայցելեն Շուշի

Դիտումների քանակը: 4418
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին