Որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն արդեն հինգերորդ օրն է, ինչ դադարեցվել են։ Պատճառը տեղացած առատ ձյուն ու մառախուղն է, ինչի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս։ Այդ մասին հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Փետրվարի 20-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1485 աճյուն:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա — Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուն:

Դիտումների քանակը: 4044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին