Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջից դիմել է ժողովրդին, որտեղ նշել է․

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին։

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը», — գրել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի` եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

«Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում», — եզրափակել է Փաշինյանը։

Դիտումների քանակը: 4339
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին