Ինչպես բազմիցս նշել ենք Արցախում բավականին երկար ժամանակ գործում էին ստրկատիրական կարգեր, որտեղ աշխատողը դիտարկվում էր որպես Ստրուկ` գույք:
Ցանկացած անհնազանդության դեպքում համակաարգը պատժում էր քաղաքացուն առաջինը հենց աշխատանքից զրկելու միջոցով: Նման համակարգի պահպանման, Արտոնյալների և Ստրուկների դասակարգման համար անհրաժեշտ է լրիվությամբ անտեսել ստրուկների բոլոր իրավունքները: Ամեն ձև հասկացնել և ապացուցել ստրուկներին, որ նրանք ընդհանրապես ոչ մի իրավունք չունեն ու նրանց ներկան ու ապագան կախված է Արտոնյալների «բարի կամքից»:
Մի քանի անգամ մեր կայքի կողմից մատնանշվել են բոլոր այն վառ օրինակները, որտեղ անտեսվել են քաղաքացիների ակնհայտ իրավունքները: Դրանց է վերաբերվում նաև Arcakh24.info-ում տեղ գտած դատավորի կողմից նիստի ձայնագրման իրավունքից զրկելը, օրենքի բազմաթիվ խախտումներով աշխատանքից ազատելը: Նման օրինակներից է հանդիսանում նաև այն, ինչը տեղի է ունեցել ու դեռ շարունակում է տեղի ունենալ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում: Խոսքը վերաբերվում է նրան, որ տվյալ համալսարանում գրեթե բոլոր աշխատակիցների հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ինչը հակասում է աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված նորմերին: Ի հայտ ենք դարձնում Արցախի ողջ հանրությանն առ այն, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կնքվում է միայն այն դեպքում, երբ անժամկետ պայմանագիր կնքելն անհնար է: Բայց իրավական այդ նորման անտեսվում է Արցախի գրեթե բոլոր գործատուների կողմից, իհարկե քաղաքական վերնախավի բարձր հովանու ներքո: Ինչի համար է դա արվում: Դա կատարվում է նրա համար, որ ցանկացած պահին հնարավորություն ունենան յուրաքանչյուր քաղաքացուն աշխատանքից ազատել աշխատանքային պայմանագրի ժամկետի լրացման պատրվակով: Դա էլ իր հերթին քրեաօլիգարխիկ համակարգի կարևորագույն գործիքներից է: Դե երևի հասկանում եք, ընտրություններ կան, մեծ կուսակցությունների ստեղծման խնդիր կա: Հենց այդ գործիքի միջոցով է դա կատարվում: Եվ դրանով էլ բացատրվում է նաև այն, որ եթե որևէ կազմակերպության ղեկավար կուսակցական է կամ համակրում է որևէ կուսակցության, ապա հիմնականում բոլոր ենթակաները նույնպես վերագրվում են այդ կուսակցության շարքերին:
Arcakh24.info լրատվական կայքի նկատմամբ ծավալված հետապնդումների հակազդման շրջանակներում 2-րդ հայցային դիմումն է ներկայացվել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին ևս 2 աշխատանքից ազատելու հրաման անօրեն ճանաչելու հարցով:
Հ.Ս. Եթե ձեր աշխատավայրում նույնպես տեղի են ունենում նման անօրինություններ հորդորում ենք կապ հաստատել կայքի խմբագրության հետ:
Թողնել պատասխան