Արդեն մեկ շաբաթ է` Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում

FB_IMG_1629712296476

Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ: Այդ մադին հաղորդում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից։

Հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում և տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի:

Արդեն մեկ շաբաթ է` Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում

Այրվել է հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ և բոխի տեսակի ծառեր:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես:

Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում է: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները և Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները:

Դիտումների քանակը: 4259
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին